Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններով. Զախարովա

Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, ովքեր ընտրություններում կարող են ընտրություն կատարել հօգուտ իրենց երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի գործել ընդդեմ հայ ժողովրդի։

«Ամեն կերպ աջակցել է, օգնել, իսկ երբեմն էլ՝ ուղղակի փրկել։ Բայց խոսքը Հայաստանի քաղաքացիներինն է»,- հավելել է դիվանագետը։