Լատվիայի նոր վարչապետը ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ

Լատվիայի նոր վարչապետ Անդրիս Կուլբերգսը, որի կառավարությունը հաստատվել է մայիսի 28-ին, հայտարարել է, որ ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ և դա հանձնարարում է արտաքին գործերի նախարարությանը։  Այս մասին հաղորդում է LETA լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Կուլբերգսն ընդգծել է, որ առաջվա պես պնդում է, որ Ռուսաստանի հետ գործարար կապեր չպետք է պահպանել։ Հարցին, թե արդյոք նրա ասածը նշանակում է, որ Լատվիայի ծրագիրը նախատեսում է Ռուսաստան ներմուծման և արտահանման դադարեցում՝ առանձին բացառություններով, Կուլբերգսը դրական է պատասխանել։

Նշվում է, որ վարչապետն ԱԳ նախարար Բայբա Բրաժեին կհանձնարարի «այս հարցի լուծումը գտնել» ԵՄ-ի հետ համակարգմամբ։