Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք Ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ նախարարին

2019 թ-ին, ըստ էության՝ նոր առաջարկ, նոր գաղափար չի եղել։ Հայաստանին ներկայացվել է 2016, 2017 թթ առաջրկի տրամաբանությամբ կամ մի փոքր մոդիֆիկացիայով տարբերակ, որին հաջորդել է հանդիպումների մի սերիա տարբեր քաղաքներում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով 2019 թ-ին Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներին։

«Վերջին հանդիպումը եղել է 2020 թ-ի հունվարին, որից հետո եղավ Քովիդն ու տեղաշարժի սահմանափակումները։ Այսինքն, էդ փաստաթղթին ի շարունակություն եղել են քննարկումներ, եղել են համանախագահների հայտարարություններ»։

Հարցին, թե գրավոր պատասխան եղե՞լ է՝ Միրզոյանն ասաց, որ եղել են քննարկումներ։

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանն էլ հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանի արձագանքը, երբ նա հայտարարել էր, թե 2019 թ-ի առաջարկը իրեն չի ներկայացվել, այլ ներկայացվել է ՀՀ նախագահներին։
«Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք Ձեզ գժի տեղ դնելով, դա է ձեր բանակցությունների ոճը եղել»,-ասաց Վարդանյանն՝ ինչի ի պատասխան բանավեճի վարողն առաջարկեց չվիրավորել։