Ապացույցներ կան՝ Վարդենիսում Ադրբեջանը 2025-ի ամռանը նոր դիրք է կառուցել․ ինձ էլ դատի չտվողի․․․ Արման Թաթոյանը Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
«Այս տղա, լսիր, Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ առանց փաստերի։ Ապացույցներով, արբանյակային լուսանկարներով եմ ցույց տվել, որ Վարդենիսում՝ Հայաստանի տարածքի մեջ, Ադրբեջանը 2025 թվականի ամռանը նոր դիրք է կառուցել, կրակային կետեր են դրել»,- ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Արման Թաթոյանը սուտ է խոսում Վարդենիսում ադրբեջանական դիրքերի հետ կապված։
«Դուք պատասխան եք տալու, թե ինչ օրը գցեցիք մեր երկիրը, ինչ փորձանքներ բերեցիք մեր երկրի գլխին։
Ինձ էլ դատի չտվողի… Այ տղա… չնայած քեզնից ինչ տղա, ինձ համար տղա չէ այն պաշտոնյան, որ առավելևս ախրանիկների ներկայությամբ կարող է թքել քաղաքացու վրա»,-շարունակում է Թաթոյանը։

