Փաշինյանը նա քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից․ Վոլոդին
Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցում և այժմ կատարում է այն: Այս մասին գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նույնը եղավ Ուկրաինայում։ ԵՄ-ի հետ ինտեգրման վերաբերյալ որոշում կայացնելիս նրանք խոսեցին մեկ բանի` զարգացման հեռանկարների մասին։ Իրականում պարզվեց, որ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը, ըստ էության, եվրոպական շուկաներ արգելվեց։ Դրանց վրա սահմանվեցին խիստ և անբարենպաստ սակագնային քվոտաներ», – հայտարարել է Պետդումայի խոսնակը։
«Հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը չեն անհանգստացնում Փաշինյանին. նա քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ կարժենա Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու համար։
Նա փորձում է լուծել իր բոլոր խնդիրները ԵԱՏՄ-ի հաշվին և առաջին հերթին՝ Ռուսաստանի հաշվին»,- հայտարարել է Վոլոդինը։
«Նա ՀՀ քաղաքացիներից թաքցնում է երկրի ԵԱՏՄ-ից դուրս գալու գների փոփոխությունները, մասնավորապես՝
-գազի գները գրեթե չորս անգամ կբարձրանան բնակիչների համար։
– Ռուսաստանից Հայաստան կատարվող սահմանային դրամական փոխանցումները, որոնք ներկայումս կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար (ԲՈԼՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ 2/3-ը), կտրուկ կնվազեն։
-Ռուսաստան մուտք գործելու համար միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, և աշխատանքը հնարավոր կլինի միայն արտոնագրով։
– Հայաստանից մեր երկիր ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի (ՆԵՐԱՌՅԱԼ ՊՂՊԵՂՆԵՐԻ), ձկան, ալկոհոլի և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն»,-եզրափակել է Վոլոդինը։

