Բաքվում մեկնարկել են գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը»

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։- Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը»,- նշել է նա։