Մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կառույցներ շնորհավորել են ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կառույցներ շնորհավորել են ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Լատվիայի ԱԳՆ գրառման մեջ նշվում է․ «Լատվիան իր անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայ ժողովրդին մաղթում ենք տևական խաղաղություն, բարգավաճում և ներդաշնակություն»։

 «Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները, և ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել Մոլդովա-ՀՀ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Շնորհավո՛ր Անկախության օրը, Հայաստա՛ն»,- ասվում է Մոլդովայի ԱԳՆ ուղերձում։

ՄԱԿ-ում ՀՀ գրասենյակը գրել է․ «Այսօր՝ Խաղաղության միջազգային օրը, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 35-ամյակը։ Շնորհավոր Անկախության օրը, Հայաստա՛ն»։

Հայաստանում ԵՄ առաքելությունը ևս շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ․ «Շնորհավո՛ր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստա՛ն»։

Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի ԱԳՆ-ները X-ում գրել են․ «Սրտանց շնորհավորում ենք Հայաստանում գտնվող մեր բոլոր ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ», «Ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Անկախության օրվա կապակցությամբ»։