Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

Երևանում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որից հետո Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ քիչ առաջ ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու նրա կինը՝ Գոհար Աբաջյանը։