Իրանը պատրաստ է Չինաստանին փոխանցել բարձր հարստացված ուրանը․ լրատվամիջոց

Իրանը պատրաստ է երկրից դուրս բերել բարձր հարստացված ուրանը՝ պայմանով, որ այն փոխանցվի Չինաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան պաշտոնյաների։

«Իրանը պատրաստ է իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը։ Իրանը պահանջում է, որ այն հանձնվի Չինաստանին»,- լրատվամիջոցին հայտնել են տեղեկացված աղբյուրները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ միջուկային հարցի շուրջ ժամանակավոր համաձայնության հասնելու լավ հնարավորություններ ունեն։

Washington Post թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի կողմից դեռևս չհաստատված Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, նախատեսում է, որ Թեհրանը կհրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից։ Սակայն իրանցի պաշտոնյան թերթին հայտնել է, որ խոսքը ոչ թե միջուկային թեմայով վերջնական համաձայնագրի, այլ հարցի շուրջ քննարկումներն ավելի ուշ ժամկետի հետաձգելու ժամանակավոր պայմանավորվածության մասին է։