ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելով՝ Փաշինյանն ազդարարում է իր առաջնահերթությունների մասին․ Օվերչուկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշելով չգնալ Ղազախստան՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, ազդարարել է իր առաջնահերթությունների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդակ է, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները», – ասել է փոխվարչապետը։