Իսրայելը ներողություն է խնդրում Եվրատեսիլում Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար
Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Հայաստանի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար՝ այն անվանելով գրաֆիկական սխալ։
Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։

