Մեզ՝ արցախցիներիս այսքան ուղիղ չէին ասել՝ հելեք, գնացեք ստեղից․ բայց ես շարունակում եմ նորը կառուցել 4-րդ անգամ․ Լյոկան Փաշինյանին (տեսանյութ)

«Ես չեմ մեռել, չգիտեմ, ի ուրախություն, թե ցավոք սրտի, համենայնդեպս, ու երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին»,-ասում է արցախցի երգիչ Լյոկան (Վալերի Ղազարյան) սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Վերջերս այս իրադարձությունների ընթացքում կարծում եմ ավելի ուղիղ և ավելի հստակ մեզ՝ արցախցիներիս, չէին կարող ասել՝ հելեք գնացեք ստեղից, մենք չենք ուզում ձեզ ստեղ տեսնել։ Կարծում եմ, չի լինում դրանից ավելի ուղիղ և ավելի հստակ»,-ասում է երգիչը, ապա շեշտում, որ հայրենիքը լքելու մտադրություն չունի և պատրաստվում է հերթական անգամ ամեն ինչ զրոյից սկսել. «Բայց գիտե՞ք ինչ։ Ես չեմ մտածում արտագաղթելու մասին։ Ես չեմ մտածում այլ երկրում ապաստան գտնելու մասին։ Ասեմ ավելին։ Ես շարունակում եմ նորը կառուցել 4-րդ անգամ։ Գիտե՞ք խի, որովհետև էս կյանքում ամեն ինչ անցողիկ է։ Եվ, այո՛, իշխանությունն էլ հավերժ չի։ Մի օր էդ էլ կվերջանա»։