ԿԸՀ-ն ստուգել է Նարեկ Կարապետյանի փաստաթղթերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում` նշել է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։
«ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Եթե թեկնածուները գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը, այդ թվում` վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Դրանք թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,-նշել է խոսնակը։
Ավելի վաղ ԱԺ նախագահ, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»:
Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:
Այսօր հայտնի դարձավ, որ ՔԿ-ն Նարեկ Կարապետյանի դեմ քրվարույթ են հարուցել՝ «օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու կասկածով», ինչին Կարապետյանն արձագանել է, ընդգծելով, որ ինքը միայն ՀՀ քաղաքացի է։

