Հայրենիքը սակարկության առարկա դարձրածները վայելում են իշխանությունը և նոր պարտություն նախապատրաստում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։ Նրա խոսքով, այս իշխանության օրոք «հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում»։

Աբրահամյանը հիշեցրել է, որ 2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, երբ 1992-ին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը։ Նա նշել է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Մինասյանին՝ հավելելով, որ «հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»։