Փաշինյանի հիստերիկ պահվածքից հետո Չալաբյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

«Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ»,-տեղեկացնում է «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող Ավետիք Չալաբյանը։

Նա հրապարակել է հանձնաժողովին ուղղված դիմումի առաջին և վերջին էջերը և նշել, որ հետևողականորեն հետամուտ է լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։

«Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,-նշել  է նա։