Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։

Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ նախաձեռնելուց.

հանցանքի օբյեկտը չկա, դիտավորություն չկա կամ «մեղսունակություն» չկա, պարզապես քաղաքական խոսք է…

Ցավալի է, որ մարդու իրավունքներով զբաղվող որևէ պետաիրավական ինստիտուտ մասնավոր անձանց դեմ ուղղված այս աղաղակող դեպքով հասցեական կամ առարկայական խոսք չասեց»: