Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա
Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հիստերիկ պահվածքին։ Նա մեջբերել է Փաշինյանի խոսքերը․ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել»։
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատասխան Փաշինյանը հիստերիայի մեջ ընկնելով՝ ասել էր․ «Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ»։

