«Միասնության թևերի» թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել (տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ մայիսի 15-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն ուսանողներին ասում է՝ «ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք»։ Իսկ այդ օրը հրապարակում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու էր արմավիրցիների հետ։

«Այս ձայնագրության նպատակն է ցույց տալ, որ մեզնից գողանում են մեր ընտրությունները, գործում է հատուկ սխեմա»,-ասել է Թաթոյանը։ 

Նրա խոսքով, այդ դասախոսը Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է, պարտադրում է ուսանողներին մասնակցել Փաշինյանի հրավիրած հավաքին։