Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մայիսի 16-ին Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կուսաստանից թունավորման ախտանիշներով «Գյումրի» Բ/Կ-ի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 15-ին ժամը 2345-ին տեղեկություններ են ստացվել, որ Անի թաղամասի Չարենցի փողոց 6 հասցեում գտնվող «Տիրամայր Հայաստանի» կուսաստանի թվով 15 սաներ սննդային թունավորում են ստացել և «Գյումրի» Բ/Կ-ի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայքային ոստիկաններն ու Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզվել են, որ մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժման են տեղափոխվել «Տիրամայր Հայաստանի» կուսաստանի սաներ, 41 դպրոցի աշակերտներ՝ 7-ամյա Միլենա Ա-ն, 12-ամյա Գագիկ Ա-ն, 10-ամյա Լաուրա Ա-ն, 7-ամյա Գոռ Ղ-ն, 10-ամյա Էլվերա Զ-ն, 10-ամյա Արտյոմ Կ-ն, 9-ամյա Էդվարդ Գ-ն, 10-ամյա Էսթեր Գ-ն, 6-ամյա Մարի Գ-ն, 9-ամյա Էլեն Զ-ն, 11-ամյա Նելլի Մ-ն, 11-ամյա Մարիամ Կ-ն, 14-ամյա Լիլյա Հ-ն, 12-ամյա Մելսիդա Գ-ն և 6-ամյա Ալեքս Բ-ն։