Ադրբեջանը` վտանգավոր երկընտրանքի առջև

Իսրայելի Կնեսեթը կճանաչի, թե չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, կիմանանք մոտ ժամանակները:

Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է, Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են և այդ քայլով ցանկանում է հավասարակշրել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքներին:

Արցախի անկման գործում վճռորոշ դեր է կատարել Իսրայել՝ իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը: Նաև, Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման և նույն մոդելով այնտեղ եւս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելը: Մյուս կողմից Ադրբեջանին աջակցելով, դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվությունը:

Բայց մեզ հիմա այլ բան պետք է հիմա հետաքրքրի:

Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները: Իրանի օրինակով մենք տեսանք, թե որքան ահարկու է ՄԱՍԱԴԻ հնարավորությունները: Բնականաբար, Ադրբեջանում էլ է այդ կառույցը խորքային կերպով ներթափանցած:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա և արդեն գործողությունների փուլ մտնի:

Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նաև՝ հետևանքներ ունենալ Արբեջանի համար:

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից