ԱԺ ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն է իրականացնելո

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցեւը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են, որ Հայաստանի ԿԸՀ-ից։

Պատվիրակներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։

«Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Պատվիրակներն ու ԿԸՀ նախագահն անդրադարձ են կատարել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին»,– ասված է հաղորդագրության մեջ։