Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայանպաստ Արցախյան պատերազմի զինադադարը։

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար: 

Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու բերեցին կապիտուլյացիա։

Հենց նրանց հանցավոր անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց։

Իսկ այսօր կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում,որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։

ՈՒ՞ր էինք,ուր հասանք…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից