Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Շնորհավորական ուղերձներ են հղվել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

