Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փեզեշքիանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում, իսկ քննարկումները տևել են գրեթե երկուսուկես ժամ»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սա Խամենեիի և Փեզեշքիանի անձնական հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է: