Զելենսկու այցը Երևան հայ ժողովրդին ցույց տվեց, թե ինչ ճակատագիր է նրա համար պատրաստում Եվրոպական միությունը. Զախարովա

Վլադիմիր Զելենսկու այցը Երևան հայ ժողովրդին ցույց տվեց, թե ինչ ճակատագիր է նրա համար պատրաստում Եվրոպական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց Զելենսկու այցը Երևան Հայաստանի քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար նախապատրաստել է Եվրոպական միությունը։ Հոտնկայս ծափահարում եմ։ Ո՛չ, սա սխալ չէ։ Սա իսկական նվեր է։ Հայ ժողովրդին ցույց տալ բրյուսելյան դրածոյին, որն իսկապես դարձել է մարմնավորումն այն բանի, թե ինչ է անում Եվրոպական միությունը այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ», – ասել է դիվանագետը։