Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 2023թ. հոկտեմբերի 7-ին, Գազայից սկիզբ առած պատերազմից առ այսօր, տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին որոշ տվյալներ. Արտակ Զաքարյան
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է 2023թ. հոկտեմբերի 7-ին, Գազայից սկիզբ առած պատերազմից առ այսօր, տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին որոշ տվյալներ։
Ըստ այդմ, վերջին երեք տարվա ընթացքում հարվածներ են հասցվել՝
- Գազայի հատվածում՝ մոտ 65000 թիրախի,
- Լիբանանում և Սիրիայում՝ մոտ 28000 թիրախի,
- Իրանում՝ մոտ 4500 թիրախի,
- Եմենում՝ 80 թիրախի։
Միաժամանակ, նախորդ երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ՝
- Գազայի հատվածից՝ 10200 հրթիռ,
- Լիբանանից՝ 20000 հրթիռ,
- Իրանից՝ 1200 հրթիռ,
- Սիրիայից՝ 50 հրթիռ
- Եմենից՝ 90 հրթիռ։
Պատերազմի ընթացքում Իսրայելի բանակը կորցրել է 970 զինծառայող։

