Ռուսաստանը հատուկ հրավերներ չի ուղարկել. Ուշակովը Մայիսի 9-ի շքերթի մասին
Մի խումբ օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել», – ասել է Ուշակովը լրագրողներին:

