Տնային կալանքում գտնվող քաղաքացիները կարող են գնալ տեղամաս ու քվեարկել
Արդարադատության ծառայության պրոբացիայի ծառայությունից հավաստիացրել են, որ խնդիր կարգավորված է, տնային կալանքում գտնվող այն քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն և ընտրելու ցանկություն կունենան, իրենց իրավունքը կապահովվեն։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Մեզ ասում են՝ մի անհանգստացեք, տնային կալանքում գտնվող ընտրողները, ովքեր կցանկանան գնալ տեղամաս ու քվեարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապահովենք, այսինքն իրենց կուղեկցեն տեղամաս»,- ասել է Հովակիմյանը։
Նշենք, որ տնային կալանքում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ քաղաքական ու հասարակական գործիչներ։

