ԵՄ-ը կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու և դիմադրողականությունը ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ»,- գրել է նա։