Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքաի գագաթնաժողովին․
«Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների, բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու, մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար, նախընտրական մեկ նկար ստանալու համար ես անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել: Նույնպես անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,- նշել է նա:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաևՀՀ քաղաքացիներին սպառնացող հիմնական խնդիրներին․
«Մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել»,- նշել է նա:
Տեսանյութը՝ հղմամբ։

