Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան հրթիռային էսկադրոնային կործանիչները, ինչպես նաև Միացյալ Նահանգների դրոշով առևտրային նավերը ապահով անցել են Հորմուզի նեղուցով և մտել Պարսից ծոց՝ այս ռազմավարական կարևոր ուղու ծովային նավարկությունը վերականգնելու նոր գործողության շրջանակում։

Իրանի շուրջ իրավիճակը սրընթաց կերպով տանում է դեպի նոր պատերազմ: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ «Իրանը հենց նոր արել է իր պատմության ամենամեծ սխալը․ կամ Իրանը մեզ հետ բարեխիղճ գործարքի է գնում, կամ ռազմական գործողությունները կշարունակվեն»․

«Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ ԱՄՆ-ի հայտարարությունները նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու վերաբերյալ անվանել է «բացահայտ սուտ»։