Փաշինյանը հույս է փայփայում այցելել Ադրբեջան

Մենք այժմ ունենք խաղաղություն՝ Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել՝ Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։  Այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը և սա առաջին անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է  միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։ Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- հայտարարեց նա։

Նա նաև հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում է նաև Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։