Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան. ՌԴ ՊՆ
Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։
Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։

