ՀՀ ԱԳՆ-ը հաստատեց․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել ադրբեջանական ինքնաթիռ։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանական պաշտոնական պատվիրակություն է ժամանել Երևան, այլ մանրամասներ չէին հայտնել:

