Իրանը բացում է չորս արժույթով հաշիվներ Հորմուզի նեղուցի տարանցիկ վճարների համար

Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար Իրանի կենտրոնական բանկը բացել է չորս արժույթով հաշիվ՝ նավերից տարանցիկ վճարներ հավաքելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Կենտրոնական բանկը բացել է չորս հատուկ հաշիվ իրանական ռիալով, յուանով, դոլարով և եվրոյով: Հրապարակված կանոնակարգերի համաձայն՝ ԻՀՊԿ-ի [Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս] նավատորմի կողմից հավաքված վճարները կհաշվարկվեն այդ հաշիվներին», – նրա խոսքերը մեջբերել է իրանական ILNA լրատվական գործակալությունը:

Նա ասել է, որ այս ծրագիրն ընդունվել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի աշխատանքների վերսկսումից անմիջապես հետո: