Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանը արգելել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը, որը արտադրվել է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը։

Արգելքը վերաբերել է հանքային ջրի 338,000 շշի, РБК-ին ասել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Որոշումը, ենթադրաբար, պայմանավորված է եղել առողջությանը սպառնացող հնարավոր վտանգով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։