Բաքուն նեղվել է Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելու հանգամանքից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական դրոշի այրումը Երևանում։ Այս մասին հայտնում է APA-ն։

«Խստորեն դատապարտում ենք Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նման գործողությունները, որոնք էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջահերթով երթի մեկնարկին Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի։