Բաքուն նեղվել է Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելու հանգամանքից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական դրոշի այրումը Երևանում։ Այս մասին հայտնում է APA-ն։
«Խստորեն դատապարտում ենք Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նման գործողությունները, որոնք էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ջահերթով երթի մեկնարկին Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի։

