Սլովակիան կդադարի արգելափակել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջnցների 20-րդ փաթեթի ընդունումը

Սլովակիան, որի նավթամատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով վերականգնվել են, կդադարի արգելափակել Եվրոպական միության կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես հանձնարարել եմ Բրյուսելում ԵՄ-ում մեր մշտական ներկայացուցչին չարգելափակել ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունման գրավոր ընթացակարգը, եթե նավթը շարունակի մուտք գործել առանց ընդհատումների և պայմանագրային ծավալով»,- գրել է նախարարը: