Ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թվը կրկին աճել է
Սուր շնչառական վարակների շաբաթական վերլուծություն
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 16-րդ շաբաթվա ընթացքում (13.04․2026-19.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թվը կրկին աճել է: Այն կազմել է 87, ինչը 52%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ։ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը` նախորդ շաբաթվա 4.8%-ի համեմատ։ Ըստ տարիքային խմբերի դեպքերի բաշխման վերլուծության` պարզվել է, որ դեպքերը բաշխվել են 4 տարիքային խմբերում. 0-4 տարեկանների շրջանում` 45%, 5-14 տարեկանների շրջանում` 52%, 30-64 տարեկանների շրջանում`1%, 65-ից բարձր տարեկանների շրջանում` 2%:
Ընդհանուր դեպքերից 6-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտվել է ԾՍՇՎ–ով 1 դեպք։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոն

