«Կենտրոն» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից․ հայտարարություն

«Կենտրոն» ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը գրում է «Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ համապետական սփռում ունեցող «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզերից, մայրաքաղաքից, Սփյուռքից հեռախոսազանգեր է ստանում հարցադրումով՝ արդյոք հեռուստաընկերությունը հեռարձակելո՞ւ է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները։

Ցավում ենք, որ մեր երկրի համար դժվար այս շրջանում նման թեմայով լրացուցիչ մեկնաբանության և պարզաբանման կարիք կա։

Տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողին, որ ապրիլի 24-ին, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, «Կենտրոն» հեռուստաընկերությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով, ինչպես միշտ, ըստ արժանվույն լուսաբանելով համազգային հիշատակի և տուրքի այդ կարևորագույն օրվա ընթացքը։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին նվիրված երթը և միջոցառումները Հայոց ցեղասպանության հուշահամալիրից հեռուստաընկերությունը կցուցադրի ուղիղ միացումներով ամբողջ օրվա ընթացքում՝ միաժամանակ եթեր հեռարձակելով Հայոց ցեղասպանության թեմային առնչվող հաղորդումներ և հարցազրույցներ»։