ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցչին

ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության գործունության ապահովման բաժնի պետ Եվգենիյ Կոզյակը ապրիլի 17-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Կոզյակին  ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Քննարկվել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր։