Մայրիկներին ձերբակալում են, երեխաները հայտնվում են դատարանում մայրիկի հետ, փոփոխությունն է միակ ելքը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրապարակել է կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և նրա փոքրիկի տեսանյութը և գրել. «Հայաստան, Փաշինյանի կառավարման վերջին տարին: Մայրիկներին ձերբակալում են, երեխաները հայտնվում են դատարանում մայրիկի հետ: Փոփոխությունն է միակ ելքը»։ 

Հիշեցնենք, որ Ղումաշյանը նախօրեին ձերբակալվել էր։ Մինչ դատարանում քննվում էր նրա խափանման միջոցի միջնորդությունը,  նրա 2 ամսական երեխային տարել էին դատարան։