Փաշինյանը ժամանել է ՌԴ․ օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Այսօր Կրեմլում տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանի հետ Մոսկվա է մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ու ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։