Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

Ապրիլի 1-ի առավոտյան Թեհրանում երկու հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարի գլխավոր շենքը և հարակից տնտեսական շինությունները:

Նշվում է, որ ըստ Ռուսաստան ի դեսպանատան հաղորդագրության՝ կոտրվել են շենքերի պատուհաններն ու դռները։

Բացի այդ, զգալիորեն տուժել է հարակից տարածքում գտնվող ռուսական ծերանոցը, որտեղ դեռևս ապրում են տարեց բնակիչներ: Զոհեր և տուծաժներ չկան։

Դեսպանատնից հայտնել են, որ տաճարը վնասվել է Սուրբ Զատկի նախաշեմին, և որ «Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի հաճախելու հնարավորությունից»։

«Խստորեն դատապարտում ենք Իրանի դեմ շարունակվող ամերիկա-իսրայելական ագրեսիան, որն ավելի ու ավելի շատ վնաս է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների և կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտներին», – հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական ներկ​​այացուցչությունը։

Տաճարի շենքը ներառված է Իրանի մշակութային ժառանգության համազգային ցուցակում։