Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել է ԵԺԿ իր գործընկերներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին:

Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»։