Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթը 2 ամսով կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տղայի փաստաբանը։

Հիշեցնենք, որ մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում: