Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. Tasnim
Առնվազն չորս պետական ծառայող է ձերբակալվել Իրանի հյուսիսի Բաբոլսեր քաղաքում: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ: Թե հատկապես ինչ գործողությունների մեջ են մեղադրվում պետական ծառայողները, չի նշվում:
Մարտի 17-ին Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության և նրանց օգտին լրտեսության համար դատապարտվածներին կսպառնա մահապատիժ կամ ունեցվածքի լիակատար բռնագրավում պետության օգտին: Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ գեներալ Ռեզա Ռադանը հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները փետրվարի 28-ից ի վեր ձերբակալել են առնվազն 500 մարդու հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով:

