ՀՀ քարտեզի մասին իրական քամահրանքի և այդ քարտեզից տարածք հանձնելու մասին
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ՀՀ քարտեզի մասին «քամահրանքով չխոսել․․․»
Էն քարտեզի, որը կրծքանշանի տեսքով ինքն ա օգտագործում ու խնդրում / հորդորում / պահանջում ա օգտագործել նաև մյուս ՔՊ-ականներին։
Եկեք տեսնենք, թե ինչ «հարգանքով» են Ն․Փ․-ն ու իշխանության մյուս ներկայացուցիչները վերաբերվել/վերաբերվում այս քարտեզին։
* Իշխանությունը 44-օրյաից հետո Ադրբեջանին էր զիջել ոչ միայն Գորիս-Ճակատեն ճանապարհի մի քանի հատված (դրա մասին հլը առանձին կխոսենք), այլ նաև կոնկրետ Շուռնուխ գյուղի մի մասը։
* Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան մայրուղու վերաբերյալ հարցին պատասխանեց․
«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»։
! ԲԱՅՑ այդ պահին Փաշինյանը չգիտեր / չէր կարող իմանալ, թե որտեղով ա անցնելու սահմանը։ Չէ որ ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռ չէին համաձայնեցրել քարտեզները/սահմանների հիմքերը։
Իսկ դա, փաստացի, նշանակում ա ՀՀ տարածքի ՀԱՆՁՆՈՒՄ։
* Չենք մոռանում, որ սկզբում Փաշինյանը (ու մյուսները) հղում էին անում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ Միջպետական սահմանների համար սա լրիվ աբսուրդ ա ու «քամահրանք ա»։
* Վերջերս ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը (Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական դիրքի մասին խոսելիս) վերահաստատեց, որ «ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թ ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ․․․»։
Մինչ այդ Փաշինյանն ԱԺ էր բերել ԽՍՀՄ քարտեզների Տավուշի կտորը (1976 թ․)
! ԲԱՅՑ 2021 թ. հունվարի 20-ին էն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Սյունիքում զորքերը տեղակայվել են 1975-1976 թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա՝ 1:50 000 մասշտաբով։
Այսինքն՝ Սյունիքում տարածք են հանձնել մի քարտեզով, իսկ «սահմանազատումը» Տավուշում արել ուրիշ քարտեզով (դրանք տարբերվում են)։
Սա հավելյալ փաստ ՀՀ տարածքին «հարգանքով» վերաբերվելու, իսկ իրականում ՀԱՆՁՆԵԼՈՒ մասին։
N.B. Քարտեզում ԽՍՀՄ ԳՇ 1975 թ․ քարտեզում Սյունիքի մի հատվածն ա։
Տեսնում եք, որ Շուռնուխի հատվածում սահմանը անցնում ա գյուղից արևմուտք, այլ ոչ թե ճանապարհով (ՀՀ իշխանությունները ճանապարհից աջ հատվածը տվել են Ադրբեջանին):
P.S. * Կադաստրի կոմիտեի քարտեզում ամբողջ Շուռնուխը մինչ այս պահը գտնվում ա ՀՀ տարածքում։ Ի տարբերություն Կիրանցի, որտեղ քարտեզի փոփոխություն ա տեղի ունեցել։
P.S.2 Հետո կվերհիշենք, թե ինչպես էր ՀՀ կառավարությունը լռում / թաքցնում ադրբեջանական օկուպացիան Ներքին Հանդի հատվածում․․․

