Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ

Իշխանության կանխատեսելի գործողությունները «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի, ինչպես նաև արցախյան պատերազմում նահատակված հերոսի քրոջ՝ բազմազավակ մոր նկատմամբ, գալիս են լրացնելու իշխանությունների այլանդակությունների այն շղթան, որը արդեն 8 տարի է՝ հասարակությանը պահում է մշտական ալեկոծության մեջ։

Բայց խնդիրը ապօրինաբար գործող «իրավապահ» կառույցների երևացող թիրախները չեն, այլ հասարակությունը, որին իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում։

Բռնատիրական երկիր՝ դրա կերպարից բխող ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ և անբարոյական վարքագիծ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան